Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյանի ուղերձը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյանի ուղերձը

Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյանի ուղերձը
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել Գիտելիքի և դպրության օրվա առնչությամբ:
 
«Սիրելինե՛ր,
 
այսօր մեկնարկում է ուսումնական նոր տարին, որը կրկին հիշեցնում է, որ արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է, այսինքն՝ աշխարհն ու ինքն իրեն ճանաչելու, հասկանալու, սեփական զգացմունքները կառավարելու, ինչպես նաև ուրիշների զգացմունքները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու հմտություններն ու կարողությունը։
 
Կրթությունը մեր ապագայի ամենաուժեղ ներդրումն է, բայց կարևոր է հիշել, որ գիտելիքն ամենուր է։ Այսօր առավել գնահատելի է շրջապատի, կյանքի և մարդկանց նկատմամբ հետաքրքրասիրության զարգացումը: Եթե ուզում ենք ապրել իսկապես բարեկեցիկ, զարգացած և ապահով երկրում, պետք է սկսենք ճանաչել և ընդունել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա: Եվ որքան իրատեսական, հետևողական ու նպատակասլաց կարողանանք լինել այսօր ուսման մեջ, նույնքան արժանապատվորեն և վստահորեն կկարողանանք ապրել վաղը։
 
Բոլորին մաղթում եմ հաջողություններով և օգտակար փորձառությամբ հարուստ նոր ուսումնական տարի»,- գրել է նա:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյանի ուղերձը