Իրանը խստացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար

Ռուսաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա ինքնուրույն վիզաներ ձևակերպել Իրան մեկնելու համար։ Վիզան հնարավոր կլինի ստանալ միայն իրանական տուրիստական գործակալությունների միջոցով, որոնց հետ կգործակցեն ռուսական տուրօպերատորները։
Այս միջոցառումները պայմանավորված են Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությամբ և նպատակ ունեն կանխել «անցանկալի անձանց մուտքը»։


























