ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել. AP — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել. AP

ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հարցում է ուղարկել Չիկագոյից (Իլինոյս նահանգ) մոտ 56 կմ հյուսիս հեռու գտնվող ռազմաբազային՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարում ներքին անվտանգության նախարարությանն անհրաժեշտ սարքավորումներ ու ենթակառուցվածքներ տրամադրելու համար՝ հաղորդել է Associated Press-ը։

«ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը Naval Station Great Lakes բազային խնդրել է աջակցել ներքին անվտանգության նախարարության գործողություններին՝ սարքավորումներով, ենթակառուցվածքներով և լոգիստիկ այլ կարիքներով»,- Associated Press-ը մեջբերում է բազայի ներկայացուցչի՝ Մեթ Մոուգլի խոսքը։ Նա նշել է, որ այդ հարցման վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

Թրամփի վարչակազմի ծրագրերի մանրամասները չեն հրապարակվել։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ կարող է ԱՄՆ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկել նաև Չիկագո։ «Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարից հետո մենք կզբաղվենք մյուս քաղաքներով։ Կարծում եմ՝ Վաշինգտոնից հետո Չիկագոն կլինի»,- ասել է Թրամփը։

Իլինոյսի նահանգապետ, դեմոկրատ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը դեմ է այդ գաղափարին։ AP-ի տվյալներով՝ 2024 թվականին Չիկագոյում գրանցվել է  բռնի մահվան 573 դեպք, ավելի շատ, քան ԱՄՆ ցանկացած այլ քաղաքում։ Սակայն 2025 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Չիկագոյում բռնությամբ ուղեկցվող հանցագործության մակարդակը նվազել է 22%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Мецаморе нашли монету императора Августа
  2. Королева Испании София прилетела в Армению
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  8. В Ереванской опере откроют новый концертный зал

У мэрии Еревана появится ИИ-двойник

Ещё новости

  1. ԱՄՆ իշխանությունները Չիկագոյի մոտ գտնվող ռազմաբազայից օգնություն են խնդրել. AP