Մշակութային եղեռնը շարունակվում է. Ադրբեջանը քանդել է Այվազովսկու հուշարձանը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Մշակութային եղեռնը շարունակվում է. Ադրբեջանը քանդել է Այվազովսկու հուշարձանը

Մշակութային եղեռնը շարունակվում է. Ադրբեջանը քանդել է Այվազովսկու հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Այս մասին հայտնել է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։
«Հուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայության համակարգված վերացման հերթական վկայությունը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել և հանրայնացնել մշակութային արժեքների ոչնչացման փաստերը՝ համոզված լինելով, որ դրանք չեն մոռացվելու, և միջազգային հանրությունը կձևակերպի արժանի գնահատական»,- ասված է հայտարարության մեջ։

Հուշարձանը Ստեփանակերտում տեղադրվել էր 2021-ին։ Հուշարձանի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Սալավատ Շչերբակովն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում։

«Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

Նա հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է ռուս խաղաղապահ զորքերի մասնակցությամբ։

2020-ի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը գրավված տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում։ Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Եկեղեցիները մզկիթի են վերածել կամ հիմնահատակ քանդել են։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  6. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  7. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  8. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Ещё новости

  1. Մշակութային եղեռնը շարունակվում է. Ադրբեջանը քանդել է Այվազովսկու հուշարձանը