ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Վարչապետը ողջունել է ծրագրի մասնակիցներին եւ նրանց հետ քննարկել անցյալին, ներկային ու ապագայի կառուցմանը վերաբերող տարբեր հարցեր, որի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները: 
  
Նիկոլ Փաշինյանի կարծիքով նրանցից յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից: «Եվ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել անհրաժեշտ միջավայր, որտեղ դուք հասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում ձեր անցկացրած ամեն րոպեի հետ: Դա է՝ ապագան այսօր է: Ի՞նչ եք դուք անում դպրոցում. շատ կարեւոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք միմյանց հետ, որովհետեւ ձեր փոխհարաբերությունները կանխորոշում եւ կանխատեսում են հանրության փոխհարաբերությունները, որոնք պետք է ունենանք: Շատ կարեւոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք ձեր ուսուցիչների հետ, ինչ փոխհարաբերություններ ունեն ձեր ուսուցիչները ձեզ հետ: Օրինակ՝ ինչքանո՞վ է հարգված ճշմարտության մշակույթը եւ ինչքանո՞վ է դպրոցը ձեզ օգնում, որպեսզի դուք ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է երկրի ղեկավարը: 
  
Վարչապետի խոսքով Կառավարության առաջին խնդիրն է աջակցել աշակերտներին, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ են սիրում, քանի որ ընդհանրապես շատ կարեւոր է ամեն ինչ անել սիրելով: Նիկոլ Փաշինյանի խոսքով եթե անում ես մի բան, որը չես սիրում եւ որին չես հավատում, դա ոչ քեզ համար լավ կլինի, ոչ էլ ուրիշների: «Այս ամեն ինչը նրա մասին է, որ ապագան այսօր է, ընդ որում՝ հիմա մենք խոսում ենք անհատական մակարդակից, բայց այսպես կարելի է գալ ընդհուպ հասնել պետության մակարդակի: Եվ առանց նախագծի իրականացվող ցանկացած բան ստացվում է դեֆորմացված, այդպիսին է մարդու կյանքը, այդպիսին է մարդու տունը, այդպիսին է պետությունը, այդպիսին է ընկերությունը, այդպիսին է բիզնեսը, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 
  
Երկրի ղեկավարը շեշտել է՝ դպրոցներում Կառավարությունը երեխաներին պետք է տա ուղերձ, որը նրանց հասկանալի կլինի, որ նրանք նայեն, կարդան եւ հասկանան՝ ի՞նչ է ասում իրենց Կառավարությունն իրենց, ի՞նչ է ասում իրենց պետությունն իրենց: «Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին: Եվ եկանք այն եզրակացության, որ աշակերտներին ուզում ենք ասել՝ լավ սովորիր, որ լավ ապրես, որովհետեւ լավ սովորելը մոտ 80 տոկոսով երաշխավորում է, որ լավ կապրես»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լավ սովորելու առաջին փուլը հետեւյալն է, որպեսզի աշակերտը կարողանա կողմնորոշվել, թե ինքն ինչով է ուզում զբաղվել կյանքում, ինչն է, որ ինքը սիրում է: 
  
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարբեր ուղղություններով Կառավարության բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը եւ այլ թեմաների:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  7. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  8. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

В Ереванской опере откроют новый концертный зал

Ещё новости

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին