«Վրացական երազանքը» Կախա Կալաձեին երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

«Վրացական երազանքը» Կախա Կալաձեին երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

«Վրացական երազանքը» Կախա Կալաձեին երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Կախա Կալաձեին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։ Կալաձեի թեկնածությունը կուսակցության թիմին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ «Այսօր մենք կարող էինք Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու ներկայացնել պարզապես լավ քաղաքական գործչի, պարզապես լավ ղեկավարի կամ պարզապես լավ հայրենասերի, բայց ձեզ ենք ներկայացնում իսկական չեմպիոնի։ Չեմպիոն՝ այս բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մեր թեկնածուն այն մարդն է, ով Վրաստանին նվիրել է բարձր մակարդակի հաղթանակներ։ Մեր թեկնածուն քաղաքականության, կառավարման և հայրենասիրության չեմպիոն է։ Նա չեմպիոն է ընտանիքում, չեմպիոն ընկեր և չեմպիոն մարտական ուղեկից»,- հայտարարել է Կոբախիձեն։ Կախա Կալաձեն երրորդ ժամկետով է առաջադրվել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում։ Առաջին անգամ նա ընտրվել է 2017 թվականին, երկրորդ անգամ՝ 2021-ին։ Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրությունները նախանշված են հոկտեմբերի 4-ին։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. «Վրացական երազանքը» Կախա Կալաձեին երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու