Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ

Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել են ՄԱԿ-ին, որ Իրանը խախտում է միջուկային ծրագրի չտարածման մասին 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Ուստի այդ երկրները սկսում են Թեհրանի դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման գործընթացը։

Այդ պատժամիջոցները կասեցվել էին հենց 2015 թվականի պայմանագրով, սակայն այս տարվա հոկտեմբերի 18-ին այդ մեխանիզմի ժամկետը լրանում է։ Այդպիսով, միջուկային համաձայնագրի ցանկացած անդամ երկիր՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը կամ Չինաստանը, կարող են  միակողմանիորեն վերականգնել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Վաշինգտոնը դուրս է եկել համաձայնագրից 2018 թվականին։ Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում մտահոգություն են հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրը «սպառնում է միջազգային անվտանգությանը»։

Սակայն, ըստ եվրոպական կողմի, պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում, որ բանակցությունները դադարեցվում են:

Վաշինգտոնը ողջունել է եվրոպական եռյակի նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով գործակցել Իրանի հետ՝ հասնելու միջուկային հարցի խաղաղ կարգավորման:

Իրանի արտաքին գործերի նախարարը անհիմն և անօրինական է որակել եռյակի որոշումը: Աբբաս Արաղչիի խոսքով՝ Թեհրանը միշտ «պատասխանատու և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերել միջուկային հարցերը դիվանագիտության միջոցներով լուծելու հարցում»։ Նա շեշտել է՝ համապատասխան արձագանք կտան: Իրանից նաև նախազգուշացնում են, որ եվրոպական կողմի որոշումը հարվածում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Թեհրանի աշխատանքներին։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. Ереван полностью перейдёт на электробусы
  8. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Папоян — инвесторам: приходите и стройте заводы

Ещё новости

  1. Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փուլային գործընթացը չի նշանակում բանակցությունների դադարեցում. եվրոպական եռյակ