Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված

Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ իր մոտ և տանը պահում է մեծ քանակությամբ մարիխուանա, որից պատրաստում է «խիմկա» տեսակի թմրամիջոց, այն օգտագործում անձամբ ու նաև իրացնում։
Օգոստոսի 26-ին` ժամը 18.30-ին, Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեցին և իրենց վարած «Շկոդա» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն տեղափոխվեցին 40-ամյա տղամարդու հարևանները` նույն փողոցի բնակիչ 37 և 48 տարեկան տղամարդիկ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

37-ամյա վարորդը հայտնեց, որ ավտոմեքենայում ունի «խիմկա» տեսակի թմրանյութ։ 15 րոպե անց Տիմիրյազևի փողոցում ձերբակալվեց նաև 40-ամյա տղամարդը: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ, նաև` երեք փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 6,5 գրամ զանգվածներով։ Նա հայտնեց, որ փաթեթներում «խիմկա» տեսակի թմրամիջոց է։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա նույն թմրամիջոցից հյուրասիրելու եղանակով իրացրել է ընկերոջը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա տղամարդու տան զննությամբ բակում հայտնաբերվեց մարիխուանայով լցված երեք արկղ՝ ընդհանուր 3 կիլոգրամ 700 գրամից ավելի քաշով, նաև` «խիմկա» տեսակի թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված իրեր ու պարագաներ:

Օգոստոսի 27-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն զանգվածով մեկ փաթեթ և մոխրագույն հետքերով կաթուցիչ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Королева Испании София прилетела в Армению
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

«Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Ещё новости

  1. Գյումրու բնակչի տան զննությամբ հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված