Դասերը Երևանի դպրոցներում կսկսվեն ավելի վաղ՝ ժամը 08:15-ից. Կոստանյան

Սեպտեմբերի 1-ից սկսած՝ Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նոր ժամանակացույցը ներդրվում է մի քանի կարևոր նպատակով․
Կանխել աշակերտների ուշացումը դասերից՝ խիստ առավոտյան երթևեկի խցանումների պատճառով,
Թեթևացնել մայրաքաղաքի ճանապարհային ծանրաբեռնվածությունը առավոտյան ժամերին,— նշել է Հայկ Կոստանյանը։

























