Վերջ թղթային անաշխատունակության թերթիկներին. Թորոսյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Վերջ թղթային անաշխատունակության թերթիկներին. Թորոսյան

Վերջ թղթային անաշխատունակության թերթիկներին. Թորոսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյբուքյան էջում.

 «Վերջ թղթային անաշխատունակության թերթիկներին։ Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ։

Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։

 Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար)։

Նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։ Ավելին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջում»,-գրել է նա:Ավելին

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  8. В Ереванской опере откроют новый концертный зал

У мэрии Еревана появится ИИ-двойник

Ещё новости

  1. Վերջ թղթային անաշխատունակության թերթիկներին. Թորոսյան