Երևանի քաղաքապետարանը շարունակում է աջակցել անօթևան անձանց սոցիալական պաշտպանության ծրագրերին

Երևանի քաղաքապետարանը՝ կարևորելով անօթևան անձանց խնդիրներն ու առկա մարտահրավերները, աջակցություն է տրամադրում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարգործական հիմնադրամին, որն իրականացնում է «Անօթևան անձանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայություններ» ծրագիրը:
Ժամանակավոր կացարանում գտնվող ավելի քան 100 անձանց մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց նպատակն է սոցիալական մեկուսացման և այլ ռիսկերի կանխարգելումը:


























