Եթե պր. Օ Բրայենը խոսում է ՀՀ-ի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում. Փաշինյան
Օգոստոսի 28-ի Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պր. Օ Բրայենը խոսում է ՀՀ-ի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում. ուզում եմ հիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձությունները։
️Մենք երբեք բավարարված չենք եղել արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգը աջակցելու համար»։

























