Արարատ Միրզոյանը՝ խաղաղության ընտրության և ԱՄՆ-ի աջակցության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ ընդգծելով խաղաղության ընտրության կարևորությունը և ամերիկյան կողմի մասնակցությունը դրան։
«Անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա ամբողջ թիմը, պարոն Ուիթքոֆֆը, պետքարտուղար Ռուբիոն, մյուսներն այս գործընթացում էական դերակատարում են ունեցել, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան կողմին։
Մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը, պետք է սովորենք դրան, սովորեցնենք, հարմարվենք և խնամենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, մենք ընտրում ենք խաղաղությունը»:

























