Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլական գործարանի աշխատակիցների շնորհիվ հայտնաբերվել է հակատանկային արկ

Գրիգոր Տեր-Ղազարյանին պատկանող մետաղաձուլական գործարանի աշխատակիցների շնորհիվ հայտնաբերվել է հակատանկային արկ։
Գործարանի աշխատակիցները բեռնատարով երկաթե թափոն են բերել գործարան և այդ ժամանակ նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված պարկ և քանի որ չի երևացել, թե պարկի ներսում ինչ կա աշխատակցիները պարկը հեռացրել, ապա բացել են, որտեղ հայտնաբերել են ցինկից խողովակ, որի մեջ նկատել են հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ այն կպայթեր կամ եթե չպայթեր այն այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Shamshyan.com կայքը:

























