Հայաստանում օգոստոսի 27-28-ը կանցկացվի «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ։
Ակցիայի օպերատորներն են «Ռոսկինո»-ն և Ռուսաստանի կինոյի ֆոնդը։


























