Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի ծառայությունների հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` շահառու) կացարանով ապահովումը և շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով՝ նրանց սոցիալական ներառումը հասարակություն:

Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, որն անհրաժեշտ աշխատանքներն իրականացնում է շահառու կարիքների գնահատման արդյունքում ձևավորված անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրին համապատասխան։

Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ու այլ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են և նրանք կարող են ինքնուրույն ապրել, կենցաղավարել, սակայն կամ` չունեն կացարան ու ընտանիք, կամ՝ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից: Շուրջօրյա խնամքի ծառայությունները տրամադրվում են առավելագույնս ընտանեկանին մոտ պայմաններում` փոքր խմբային տներում:

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (հասցեները՝ https://rb.gy/id234)։ Անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում, անձնագիր, ՀԾՀ, զինգրքույկ, բժշկական քարտ, հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  5. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  6. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  7. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  8. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

В Ереванской опере откроют новый концертный зал

Ещё новости

  1. Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց