Ուղեվարձի հեքիաթից մինչև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի «քանդում»՝ ընդդիմության հերթական մանիպուլյացիան. Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամների քաղաքական մանիպուլյացիաներին։
«Տրանսպորտի ուղեվարձը 500 հետո 300 դրամ ներկայացնող «Մայր Հայաստան» դաշինքի անդամները գերազանցեցին իրենք իրենց, հիմա էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումը հանրությանը ներկայացնում են, որպես քանդում: Սրանից ավելին չեմ պատկերացնում ինչ կարող են հորինել, բայց վստահ եմ նրանք ավելի «բարձունքներ» կգրավեն այդ ոլորտում»»:



























