Դուք մանկապարտեզի խնդիր չէիք լուծել, դուք ինքներդ խնդիր էիք. Միքայել Խաչատրյանը՝ ընդդիմությանը. — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

Դուք մանկապարտեզի խնդիր չէիք լուծել, դուք ինքներդ խնդիր էիք. Միքայել Խաչատրյանը՝ ընդդիմությանը.

Դուք մանկապարտեզի խնդիր չէիք լուծել, դուք ինքներդ խնդիր էիք. Միքայել Խաչատրյանը՝ ընդդիմությանը.

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը անդրադարձել է Նոր Նորքի 105-րդ մանկապարտեզի շինարարության ավարտի ժամկետների շուրջ հնչած քննադատությանը։ Իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ նա պատասխանել է ընդդիմադիր խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին և բլոգեր Արթուր Չախոյանին:

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» քոչարյանական խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է 3 ամիս առաջ ավագանու նիստի ժամանակ իմ ունեցած ելույթին, երբ ես խոսում եմ Նոր Նորքում խնդիրներով կառուցված 105-րդ մանկապարտեզի մասին՝ բառացի ցիտում եմ «պարոն Մանուկյան հրավիրում եմ ձեզ՝ 3 ամսից, ժամկետների մասին լրացուցիչ կքննարկենք՝ գնալ 105-րդ մանկապարտեզի բացմանը», երբ արդեն ավարտված կլինեն ամբողջական շտկման աշխատանքները։

Սիրելի՛ երևանցիներ,

մանկապարտեզի ներքին և արտաքին հարդարման վերջնական աշխատանքները գրեթե ավարտվել են իմ նշած ժամանակահատվածում չնայած, որ ես նշել էի լրացուցիչ կքննարկենք։

Բայց օրեր առաջ ֆորսմաժոր է տեղի ունենում և մանկապարտեզի բակով անցնող կոյուղու խողովակը վնասվում է, որը խոչընդոտում է աշխատանքների վերջնական ավարտին։

Այդ ժամանակ, երբ վնասված է կոյուղին մեր ընդդիմադիր Մեսրոպը և իհարկե բլոգեր Արթուր Չախոյանը որոշում են թե կարող են իմ բառերից կախվել և գնալ արձանագրել , որ ժամանակ է ասվել և չի ավարտվել այդ ժամանակում աշխատանքը։ Կկախվեք ձեզ վնաս կտաք)

Ուրեմն ուշադիր լսեք, դուք և ձեր քաղաքական ուժը չեք կարող ոչ մի խնդիր արձանագրել, առավել ևս որակից խոսել, առավել ևս ժամկետից խոսել, առավել ևս մանկապարտեզից խոսել, առավել ևս երեխաներից խոսել, էլ չասեմ քաղաքից ու պետությունից։ Դուք տեղով խնդիր եք եղել տասնամյակներ շարունակ մեր ժողովրդի գլխին, ետ նոր եք հիշել , որ մանկապարտեզ կա , վերանորոգել կա, երեխեք կան, անեիք բա ով էր ձեռքներդ բռնել։

Մենք հաշտ ենք քննադատություն լսել և քննարկել։

Ես անձամբ եմ արձանագրել, որ այո կան շատ խնդիրներ քանի որ աշխատանքի այս ծավալի մեջ դա անհնար է չլինի, բայց բոլորի ետևից գնալու ենք և լուծելու ենք։

Խնդիր արձանագրողը նախ պետք է ինքը հաշտ եղած չլինի այդ խնդրի հետ հետո նոր հարց բարձրաձայնի, գնացեք ձեր դինաստիաների անդամներին հարցրեք խի են էս երեխեքը սենց վիճակի մանկապարտեզներ հաճախում։

Հա մեկ էլ երևի էս ապապետական քաղաքական ուժին շատ եմ անդրադարձել վերջերս, ցավեցրել եմ, որոշել են բառերիցս կախվեն, իսկ 105-րդ մանկապարտեզի բացմանը այո պետք է ոչ մի խնդիր չունենանք ու չենք ունենա»:

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  8. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Папоян — инвесторам: приходите и стройте заводы

Ещё новости

  1. Դուք մանկապարտեզի խնդիր չէիք լուծել, դուք ինքներդ խնդիր էիք. Միքայել Խաչատրյանը՝ ընդդիմությանը.