Ուկրաինայի Ռադան ընդունել է Զելենսկիի օրինագիծը, որը վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Ուկրաինայի Ռադան ընդունել է Զելենսկիի օրինագիծը, որը վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը

Ուկրաինայի Ռադան ընդունել է Զելենսկիի օրինագիծը, որը վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը վերադարձնում է լիազորություններն Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին (НАБУ) և Մասննագիտացված հակակոռուպցիոն դատախազությանը (САП): Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 331 պատգամավոր, չի քվեարկել՝ 9-ը, գրում է ՌԲԿ Ուկրաինան։ Նշվում է, որ օրենքը գրեթե ամեն ինչ վերականգնում է այնպես, ինչպես նախկինում էր: Բայց այն, մասնավորապես, նախատեսում է պետական գաղտնիքներին հասանելիություն ունեցող НАБУ-ի աշխատակիցների կողմից պոլիգրաֆի անցումը: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օրինագծի քննարկման ժամանակ ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ, իսկ Գերագույն ռադան ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր առաջին անգամ միացրել է առցանց հեռարձակումը։ Հուլիսի 22-ին Գերագույն ռադան ընդունել էր թիվ 12414 օրենքի նախագիծը, որը փաստացի վերացրել էր հակակոռուպցիոն կառույցների անկախությունը: Վլադիմիր Զելենսկին ստորագրել էր օրենքը: Դրա հետևանքով Ուկրաինայում սկսվել էին բողոքի ցույցեր, փաստաթղթի հետ կապված դժգոհություն էին հայտնել նաև Կիևի եվրոպացի գործընկերները։ Արդեն երկու օր անց՝ հուլիսի 24-ի երեկոյան, Ուկրաինայի նախագահը Ռադա էր ներկայացրել նոր օրենքի նախագիծ, որը «չեղյալ է հայտարարում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների լիազորությունների կրճատումը»։ Բացի այդ, Եվրամիությունը զգուշացրել էր Ուկրաինայի կառավարությանը, որ հետևանքներ կլինեն, ֆինանսավորումը կդադարեցվի, եթե Գերագույն ռադան չքվեարկի 12414 նախագծի դրույթները լիովին չեղարկելու համար, որոնցով սահմանափակվում են Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային բյուրոյի (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության (САП) անկախությունը։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Ուկրաինայի Ռադան ընդունել է Զելենսկիի օրինագիծը, որը վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը