Շարմազանովը խոսում է Հյուսիս–Հարավի կարևորությունից՝ մոռանալով, որ հենց իրենք էին դրա ձախողման հեղինակները — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Շարմազանովը խոսում է Հյուսիս–Հարավի կարևորությունից՝ մոռանալով, որ հենց իրենք էին դրա ձախողման հեղինակները

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը սոցցանցի իր էջում գրել է. «ՀՀԿ-ական Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանը իր անվտանգային ապագան պետք է կառուցի նախևառաջ Հյուսիս–Հարավ ուղղության շուրջ։ Եվ սա ասում է մի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա, որի իշխան

Շարմազանովը խոսում է Հյուսիս–Հարավի կարևորությունից՝ մոռանալով, որ հենց իրենք էին դրա ձախողման հեղինակները

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«ՀՀԿ-ական Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանը իր անվտանգային ապագան պետք է կառուցի նախևառաջ Հյուսիս–Հարավ ուղղության շուրջ։ Եվ սա ասում է մի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա, որի իշխանության օրոք, ըստ էության, ձախողվեց Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային նախագիծը։

Հիշեցնենք, որ Հյուսիս–Հարավ նախագիծը մեկնարկել էր 2009 թվականին և պետք է ավարտվեր 2019-ին։ Սակայն 2019 թվականի դրությամբ նախատեսված 556 կմ ճանապարհից կառուցվել էր ընդամենը 31 կմ-ը, այն էլ՝ ամենադյուրին հատվածներում։ Ավելին, Հյուսիս–Հարավը դարձավ Հայաստանի պատմության ամենակոռումպացված նախագծերից մեկը, որում ներգրավված էին հենց Շարմազանովի շեֆերն ու քաղաքական գործընկերները։ Միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո բացահայտվեցին այդ կոռուպցիոն չարաշահումները, և Հյուսիս–Հարավ նախագծի աշխատանքները նոր թափ ստացան։

Եթե Շարմազանովը հայտարարում է, որ Հյուսիս–Հարավ ուղղությունը Հայաստանի անվտանգության ապագան է, ապա սա ինքնախոստովանություն է այն մասին, որ իրենց քաղաքական թիմը՝ ձախողելով Հյուսիս–Հարավ նախագիծը, իրականում ձախողել է նաև Հայաստանի անվտանգության ապագան։

Հ.Գ. Շարմազանովին և նրա շեֆերին հիշեցնեմ, որ Հայաստանը հաջողությամբ առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներառում է ոչ միայն Հյուսիս–Հարավ, այլև Արևելք–Արևմուտք ուղղությունները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը կախված չեն լինելու միայն մեկ ուղղությունից, այլ հավասարակշռվելու են՝ զարգացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Эргономика на работе почти не снимает боль в шее
  2. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  3. Раненую болотную рысь из Сюника спасают в Ереване
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Экономика Армении выросла на 6,9%

Ещё новости

  1. Շարմազանովը խոսում է Հյուսիս–Հարավի կարևորությունից՝ մոռանալով, որ հենց իրենք էին դրա ձախողման հեղինակները