Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։ — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։

Հրապարակվել է: 19:34, 5 Հոկտեմբեր 2026
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։

Այսօր ընդունել եմ Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի - Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,- գրել է նախարարը։

Կիսվել:

Կարևոր հիմա

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Կարևոր

Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունը նախօրեին տեղեկացրել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով…