Ադրբեջանը G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում է․ որո՞նք են մյուսները. — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Հոդվածներ չեն գտնվել

Ադրբեջանը G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում է․ որո՞նք են մյուսները.

Հրապարակվել է: 17:55, 7 Հուլիս 2026
Ադրբեջանը G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների ցանկում է․ որո՞նք են մյուսները.

ԱՄՆ-ի կողմից G20-ի նախագահության պաշտոնական կայքում հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնք հրավիրվել են մասնակցելու 2026 թվականի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին։ Հրավիրվածների թվում է նաև Ադրբեջանը։

Հայ-ճապոնական Բժշկական կենտրոն

G20-ի մասնակիցների կառուցվածքը

G20-ը («Քսանյակի խումբը») համաշխարհային տնտեսական համագործակցության գլխավոր հարթակն է, որը միավորում է աշխարհի առաջատար տնտեսությունները։

Մշտական անդամներ. Խմբի կազմում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը, ինչպես նաև Աֆրիկյան միությունը։

Հրավիրված երկրներ. Մայամիում կայանալիք գագաթնաժողովին որպես հրավիրված երկրներ կմասնակցեն Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

G20-ի գագաթնաժողովները հնարավորություն են տալիս քննարկելու համաշխարհային տնտեսական օրակարգն ու ռազմավարական մարտահրավերները՝ հիմնական անդամների և հրավիրված գործընկերների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին գագաթնաժողովը անցկացվել էր Յոհանեսբուրգում։

Կիսվել:

Կարևոր

Ձեր ոճը՝ Մեր կահույքով argavand.am

Քաղաքականություն

Արժույթներ

USD/AMD 363.28
EUR/AMD 421.11
RUB/AMD 4.30
BTC/USD 77,319
ETH/USD 2,539
SOL/USD 102.00

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ