Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման արդյունավետությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման արդյունավետությունը

Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման արդյունավետությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր «Truth Social» հարթակում տարածել է Ներկայացուցիչների պալատի անդամ Բայրոն Դոնալդսի հրապարակումը, որտեղ ընդգծում է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքի արդյունավետությունը։

«Սա խաղաղություն է ուժի միջոցով գործողության մեջ, և արդյունքներն անհերքելի են», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Դոնալդսի գրառման մեջ։

Գրառմանը կցված են ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշները, ինչպես նաև կադրեր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից։

Հրապարակման մեջ թվարկված են նաև հակամարտություններն ու երկրները, որտեղ, ըստ Դոնալդսի, Թրամփի նախագահության տարիներին խաղաղության գործընթացում առաջընթաց է գրանցվել։

Դրանց թվում են Հայաստան-Ադրբեջան, Կամբոջա-Թաիլանդ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-Ռուանդա, Եգիպտոս-Եթովպիա, Հնդկաստան-Պակիստան, Իսրայել- Բահրեյն, Իրան, Մարոկկո, Սուդան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սերբիա- Կոսովո։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման արդյունավետությունը