Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել. Փաշինյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել. Փաշինյան

Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել. Փաշինյան

Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացնել:

Տրանսպորտը հիմնականում աշխատում է ցերեկային ժամերին, այդ տրամաբանության մեջ տրոլեյբուսները, իհարկե, շատ էֆեկտիվ տրանսպորտային միջոց են: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք բերելու համար վերաբաշխում կատարելու որոշման նախագծին:

«Նաև քննարկել ենք, որ հետագայում պետք է մտածել էլեկտրոավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության շուրջ: Ինչպես հասկանում եմ, այս թեմայով կարծես թե կա ըմբռնում, և մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնենք»,- ասաց նա:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց մի քանի տարիների ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտային ավտոպարկի ձեռքբերումները:

«Մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուսներ, մենք գնել ենք 562 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ, և մինչ այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուսներ, որոնք իրենց գծերից անջատ՝ անկախ միացված լինելուց, կարողանում են հավելյալ 60 կմ երթևեկել:

Այս 45 տրոլեյբուների գնումից հետո մեզ մնում է շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում. դա 18 մետրանոց 249 ավտոբուսներն են, որոնք գալու են փոխարինելու մեր հին «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին, որոնք 15-16 տարեկան են, և նոր ցանցի վերլուծությամբ մեզ ևս 26 հատ տրոլեյբուսներ են պետք գալու: Այսինքն՝ բոլոր մնացած շարժակազմերը, որոնք պետք է ձեռք բերենք, միմիայն էլեկտրական պետք է լինեն: Մենք այլևս նույնիսկ չենք էլ քննարկում ներքին այրման շարժիչով կամ նույնիսկ SNG գազով աշխատող շարժիչներով ավտոբուսների գնում: Հետագայում միայն էլեկտրական տրանսպորտ ենք գնելու»,- ասաց նա:

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. Как Украина стала «Анти-Россией»

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Эргономика на работе почти не снимает боль в шее
  2. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  3. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Տրոլեյբուսները մասնավորապես և էլեկտրատրանսպորտն ընդհանրապես Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել. Փաշինյան