Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի համար առկա էին բոլոր նախադրյալները. Ուիթքոֆ
Հրապարակվել է: 14:25, 24 Սեպտեմբեր 2026

Ի տարբերություն աշխարհում ընթացող շատ հակամարտությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի համար առկա էին բոլոր նախադրյալները՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի գագաթնաժողովին:
«Երկու երկրի՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ղեկավարներն աներևակայելի պրագմատիկ և հասուն էին և հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը երկարաժամկետ հակամարտության համար ավելի լավ լուծում է, քան դրա այլընտրանքը: Եվ ամենակարևորը, մեր կողքին էր նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր համապարփակ աջակցությամբ»,- նշել է Ուիթքոֆը:













