7 զինվորի վրաերթի գործով պաշտոնյա է ձերբակալվել.
Հրապարակվել է: 13:59, 26 Օգոստոս 2026

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):
Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:
Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:













