Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Հայկ Մարությանը հարմար պահին դարձավ ՔՊ անդամ, դժվար պահին լքեց ՔՊ-ն. Էդուարդ Ավետիսյան — ZARTNIR.MEDIA

ԼՐԱՀՈՍ

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Հայկ Մարությանը հարմար պահին դարձավ ՔՊ անդամ, դժվար պահին լքեց ՔՊ-ն. Էդուարդ Ավետիսյան

Հրապարակվել է: 16:04, 14 Հունիս 2026
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Հայկ Մարությանը հարմար պահին դարձավ ՔՊ անդամ, դժվար պահին լքեց ՔՊ-ն. Էդուարդ Ավետիսյան

Հայկ Մարությանի քաղաքական ֆիասկոն

Բաժանորդագրվիր Telegram-ում

Հիմա, ընտրություններից հետո, արդեն կարելի է փակագծեր բացել՝ առանց լսելու, թե «իշխանությունից մաքուր այլընտրանքային թեկնածուի վրա ծեխ են շպրտում»

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Հայկ Մարությանը հարմար պահին դարձավ ՔՊ անդամ, դժվար պահին լքեց ՔՊ-ն, հետո զբաղվեց քաղաքական տուրիզմով ու այդպես էլ չդարձավ քաղաքական գործիչ։

Հիշո՞ւմ եք 2018 թվականը։ Հետհեղափոխական էյֆորիա, աննախադեպ աջակցություն, առաջին ընտրություններ։ Այդ ժամանակ Մարությանը դարձավ ՔՊ անդամ ու առաջադրվեց քաղաքապետի թեկնածու։

Իսկ ամենադժվար պահին, պատերազմից հետո, նույն արագությամբ լքեց իր քաղաքական թիմը։

Արդյունքում ստացվեց աբսուրդ իրավիճակ։ Կա 57 հոգանոց ավագանու խմբակցություն, որը քաղաքի բարձրագույն իշխանությունն է, բայց քաղաքապետը որոշում է կտրուկ քաղաքական շրջադարձ կատարել։

Սկզբում մտածում էինք՝ գուցե պատերազմից հետո հուզական ֆոնի ազդեցությամբ է գնացել այդ քայլին ու եթե դա չի խանգարելու համատեղ աշխատանքին, չարժե մեծացնել խնդիրը։

Այդ ժամանակ ես Երևանի ավագանու անդամ էի և նաև ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ։ Երկու հարթակներում էլ փորձում էի սուր անկյունները հարթել ու համագործակցության կամուրջները պահել։

Բայց մի քանի ամսում խնդիրները դարձան ակնհայտ։ Քաղաքապետի` կառավարության հետ անհամագործակցային մոտեցում, ավագանու հետ վեճեր, ուլտիմատումներ, հետո արդեն՝ քննարկումների բացակայություն և ավագանուց կտրված աշխատանք։

Ասում էինք՝ եղբայր, եթե ՔՊ-ից դուրս ես եկել ու այլևս քաղաքական թիմի տրամաբանությամբ չես շարժվում, ուրեմն հրաժարական տուր նաև քաղաքապետի պաշտոնից։

Պատասխանում էր այսպես`

«Հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել»

Ասում էինք՝ հեղափոխության ալիքի վրա նույնիսկ Նիկոլի ուսապարկը լիներ քաղաքապետի թեկնածու, կընտրվեր։

Մարությանը պատասխանում էր`

«80% ձայնը հավաքել ենք իմ անձնական վարկանիշի ու դրական իմիջի շնորհիվ»

Այնուհետև այս անջրպետը միայն խորացավ և 2021 թվականի դեկտեմբերին ավագանին նրան հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։

Հետո եկավ 2022 թվականը։ «Դիմադրության շարժում», Ադրբեջանի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամ, Արցախի շրջափակում։

Իսկ որտե՞ղ էր Մարությանը։

Քաղաքական դիրքորոշո՞ւմ, հայտարարություննե՞ր, մասնակցությո՞ւն հանրային կյանքին։

Չէ։

Նա թատրոնում «Քաղաքապետը» մոնոներկայացումն էր ցուցադրում։

Եթե երբևէ քաղաքականությունից հեռանալու հարմար պահ կար, դա հենց այդ ժամանակն էր։ Եվ փաստացի նա հենց դա էլ արեց՝ ամբողջ 2022 թվականի ընթացքում գրեթե ոչ մի քաղաքական խոսք չասելով։

Հետո եկավ 2023 թվականը։

Քաղաքապետի ընտրություններ։

Թերևս շատ էր հավանել այդ պաշտոնը։

Հավաքեց 19% ձայն, քաղաքապետ չընտրվեց, բայց ավագանու մանդատը նույնպես վայր չդրեց։

Դե մանդատ է, թող լինի էլի ։)

Հետո այնքան բացակայեց նիստերից, որ այդ հիմքով զրկվեց մանդատից։ Ու դրա անունը դրեց «քաղաքական հաշվեհարդար»։

Իսկ ի՞նչ կար Մարությունից 2024-2025 թվականներին։

Ճիշտ է՝ գրեթե ոչինչ։

Մարդն իր գործերով էր զբաղված։ Կապիտալի մեծ մասը Չեխիայում է, երեխաներն էլ այնտեղի քաղաքացիներ են։

Ու հենց էստեղ ա ողջ պատմության առանցքը։

Ինչպես մարդիկ ամռանը գնում են կուրորտային կղզի՝ որպես տուրիստ, էնպես էլ Հայկ Մարությանը գալիս է քաղաքականություն՝ քաղաքական սեզոնին, որպես քաղաքական տուրիստ։

Եկավ 2026-ը, եկան ընտրությունները, եկավ նաև Մարությանը։

Մի քանի հոգի հավաքենք, ծրագիր գրենք, մի քանի հարցազրույց տանք, մի քանի համայնք այցելենք ու հուսանք, որ մարդիկ մեզ կվստահեն երկիր կառավարելը։

Բայց հենց գալիս են բարդ հարցերը, սկզբունքային որոշումները, անհարմար իրավիճակները ու բանավեճերը՝ պարզվում է, որ ավելի հարմար է մենախոսություն անել թատրոնում կամ սոցցանցերում։

Բանավեճից խուսափելու հիմնավորումն էլ բավական զվարճալի էր։

«Ֆորմատը հարմար չէ, կնախընտրեմ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին բանավիճել»

Իբր Նիկոլ Փաշինյանը պետք է քեզ այդքան քաղաքական կշիռ տար։

Իրականությունն այն է, որ ՔՊ-ի շնորհիվ Կարգին Հայկոն դարձավ Հայկ Մարություն և հեղափոխության տրամպլինով հայտնվեց քաղաքապետի աթոռին։ Դա էլ, ըստ էության, նրա ամբողջ քաղաքական կարիերան է։

Իսկ ո՞րն էր իր քարոզարշավի հիմնական մարտավարությունը։

Նիկոլին ու ՔՊ-ին քննադատող ռիլեր նկարել։

Հատկապես վերջին ռիլը՝ ավելի քան 1 միլիոն դիտում ու 48 հազար լայք։

Ռիլ, որտեղ ՔՊ-ին ասոցացնում էր մուղամի ու թուրքերի հետ։

Методичка? «Օգտակար ապուշ»-ությո՞ւն։ Թե՞ պարզապես կեղտոտ զրպարտանք։

Ինչևէ, արդյունքը տեսանք։

25 հազար ձայն։ Ընդամենը 1.7%։

Հայկ ջան, հիմա գոնե պարզվե՞ց, թե 2018 թվականին այդ 80%-ը ում շնորհիվ էր հավաքվել։

Վերջում ուզում եմ ասել, թե ինչու գրեցի այս ամենը։

Որպեսզի հատկապես երիտասարդները քաղաքական ընտրություն կատարելիս չառաջնորդվեն միայն անձնական համակրանքով։

Կարող եք ասել` լավ տղա է, ազնիվ տղա է, պուպուշ մարդ է։

Հնարավոր է։

Բայց քաղաքականությունը հոբբի չէ։

Չի կարելի ընտրությունից ընտրություն հայտնվել, կապիտալն ու ընտանիքի ապագան դրսում կառուցել, տարիներով բացակայել քաղաքական կյանքից և մի օր վերադառնալ՝ հավակնելով ղեկավարել երկիր կամ դառնալ վարչապետ։

Պետական գործիչ լինելը սեզոնային զբաղմունք չէ։

Շնորհակալություն ուշադրության համար։


Էդուարդ Ավետիսյան

Կիսվել:

Կարևոր

Իրադարձային

Արժույթներ

USD/AMD 368.18
EUR/AMD 426.09
RUB/AMD 5.07
BTC/USD 64,295
ETH/USD 1,666
SOL/USD 67.74

Եղանակ

Երևան Բեռնվում է...
Գյումրի Բեռնվում է...
Ծաղկաձոր Բեռնվում է...
Կապան Բեռնվում է...
Իջևան Բեռնվում է...
Դիլիջան Բեռնվում է...

Նմանատիպ հոդվածներ

ՀԱՅ